երիտասարդը փորձել էր գողանալ ձայնարկիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ ապրիլի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Կարեն Ա.-ին:Պարզվել է, որ նա ս/թ մարտի 31-ին, ժամը 24.00-ի սահմաններում, Առափնյա փողոցի թիվ 4/Ա շենքի մոտ կայանված, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ին պատկանող ,Մերսեդեսե մակնիշի ավտոմեքենայի կողային ապակին կոտրելով՝ փորձել է գողանալ ձայնարկիչը, սակայն գողություն կատարելու պահին Արմեն Ղ.-ն բռնել է նրան և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածք:Կատարվում է հետաքննություն




Լրահոս