Մահացել է Մալավիի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մալավիում մահացել է երկրի 78-ամյա նախագահ Բինգու վա Մուտարիկան: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագահի սիրտը կանգ է առել, և նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Սակայն նա մահացել է՝ մինչ կհասցնեին օգնություն ցուցաբերել: Մալավին գտնվում է Աֆրիկայի հարավում և աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է: 




Լրահոս