Քննությունը Լ. Հայրապետյանի մեղավորության ոչ մի ապացույց չի ներկայացրել. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 15-ի դատական նիստում քննության ներկայացուցիչը խնդրել է դատարանին մերժել Լևոն Հայրապետյանի պաշտպանի պահանջը նրա հանդեպ ավելի մեղմ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Գործարարի ներկայացուցչի խոսքով՝ Հայրապետյանն ունի զգալի ֆինանսներ, կապեր, անշարժ գույք՝ արտասահմանում, և կարող է, օգտվելով այդ ամենից, փախուստի դիմել, ճնշում գործադրել գործի այլ մասնակիցների վրա, կամ մեկ այլ ճանապարհով խոչընդոտել գործի քննությունը: Մինչդեռ փաստաբանները դատարանի ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ Հայրապետյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան անազատության մեջ գտնվել; Մեղադրյալը, մասնավորապես, տառապում է սրտի լուրջ հիվանդությամբ, քաղցքեղով:

Ավելի վաղ Հայրապետյանը հրաժարվել էր մասնակցել դատական նիստին, սակայն դատարանը որոշել է, որ նրա բացակայությամբ դատաքննությունը չի կարող ընթանալ, և վերջինս մասնակցել է նիստին տեսակոնֆերանսի միջոցով: «Ես ինձ շատ վատ եմ զգում, հազիվհազ եմ սողալով հասել այստեղ: Կողքիս կանգնած է բժիշկը՝ ներարկիչներով: Ես վստահում եմ իմ փաստաբաններին և համարում եմ, որ նրանք առանց ինձ էլ կարող են գործը վարել», – ասել է Լևոն Հայրապետյանը:

Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը նշել է, որ քննությունը ոչ մի ապացույց չի ներկայացրել «Բաշնեֆտ» ընկերության արժեթղթերի թալանին իր պաշտպանյալի մասնակցության մասին: Պաշտպանը կոչ է արել դատարանին քննադատորեն վերաբերվել նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներին: «Իզմեստևն արդեն մի քանի տարի է գտնվում է ցմահ բանտարկության վիճակում և ամեն բան կանի, որպեսզի կարողանա 25 տարի անց ազատ արձակվել», – ասել է Ռեզնիկը:




Լրահոս