Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հայտնվել է Եվրոպայի լավագույն խաղացողի թեկնածուների եռյակում:
Ֆուտբոլիստը մեկնաբանել է իրեն ցանկում ընդգրկելու փաստը՝ նշելով. «Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնելը մեծ պատիվ է ինձ համար՝ անկախ այն բանից, թե ցանկում ովքեր են ընդգրկված` ինձանից բացի:
«Բավարիայից» երկու խաղացող ևս հավակնում է լավագույնի կոչմանը՝ Թոմաս Մյուլլերն ու Ֆիլիպ Լամը, ովքեր 4-րդ և 5-րդ տեղերում են: Դա հիանալի է և ևս մեկ անգամ ապացուցում է, որ Եվրոպան վերջին տարիներին տպավորված է «Բավարիայի» խաղով»: