Մագնիսը` շնաձկների դեմ պայքարի գործիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան SharkDefense հետազոտական ընկերության գիտնականները պարզել են, որ սովորական մագնիսը կարող է բազմաթիվ մարդկանց կյանք փրկել շնաձկների հարձակումից,-, գրում է Daily Mail-ը: Պարզվել է, որ մագնիսի միջոցով հնարավոր կլինի վանել շնաձկներին: Գիտնականները շնաձներով լի ավազանի մեջ մագնիս են նետել եւ նկատել , որ դրանից հետո ջրում խուճապ է առաջացել` փորձելով մագնիսից հեռու լողալ: Մասնագետները կարծում են, որ շնաձկների նման տարօրինակ վարքի պատճառը մագնիսի` կենդանիների էլեկտրական ազդակների հետ հատումն է, որոնք օգնում են շնաձկներին կողմնորոշվել ջրում: Հատման արդյուքում տեղի է ունենում ուժեղ լուսարձակում, որը ժամանակվորապես կուրացնում է շնաձկներին:




Լրահոս