Րաֆֆի Հովհաննիսյանը միասնական շտաբի ստեղծելու փաստաթուղթը կստորագրի մեկ պայմանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրված մյուս ութ կուսակցությունների հետ համաձայն է ստորագրել միանական շտաբ ստեղծելու մասին փաստաթուղթ, միայն մի պայմանով: “Անհրաժեշտ է, որ փաստաթղթի տակ ստորագրեն ոչ միայն կուսակցությունները, այլ նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված առաջատար դեմքերը, այսինքն` ցուցակի առաջին տասը հոգին: Դրանով նրանք կերաշխավորեն, որ պարտավորվում են անել ամեն ինչ ազատ և արդար ընտրությունների անցկացման համար”,- այսօր կայացած մամուլի ասուլիսին այս մասին ասաց նա։ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ անհրաժեշտ է, որպեսզի այդ պատասխանատվությունն ստանձնողները լինեն որոշակի կարգավիճակ ունեցող մարդիկ և ավելացրեց, որ փաստաթղթի ստորագրման մասին մտածելուց առաջ, անհրաժեշտ է որոշել դրա արդյունավետությունը և հաշվի առնել որոշումների կայացման իմաստը:
“Մենք չենք ուզում անիմաստ ժամավաճառ լինել, բայց միաժամանակ բոլոր օժանդակ առաջարկություններին հնարավորություն կարող ենք տալ: Փաստաթղթի մեջ միասին պետք է նշենք, որ չափանիշներն են անհրաժեշտ, որ ընտրություններին բավարարեն, հետո բոլորով ասենք չի կայացել ընտրությունները կամ կայացել է”,-ասաց նա և ավելացրեց, որ փաստաթուղթը ստորագրողները պետք է իրենց վրա վերցնեն ազատ և արդար ընտրությունների ապահովումը և միայն այդ դեպքում մենք մեկ քայլ կատարած կլինենք դեպի աննախադեպ ընտրություններ”,– ընդգծեց նա:Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ փաստաթղթում պետք է հստակ նշվի, որ պետք է հավասարություն ապահովվի քարոզչության, ծախսերի հարցում, ճշգրտվեն և կարգի բերվեն ընտրացուցակները, ինչպես նաև վերացվի ընտրակաշառքի ուղղակի և անուղղակի տալ և վերացնել և մաքրել ընտրացուցակները: 




Լրահոս