Մանկական կերերն օգտակար նյութեր չեն պարունակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գրինվիչի համալսարանի աշխատակիցների հետազոտությունը պարզել է, որ մանկական կերերում գրեթե չկան այն կարևոր ու օգտակար նյութերը, որոնք անհրաժեշտ են երեխայի նորմալ աճի, զարգացման ու հիվանդություններից պաշտպանության համար,- գրում է Daily Mail-ը: Կերերի որոշ ապրանքանիշերում բացակայում է անհրաժեշտ կալցիումի, մագնիումի, ցինկի, երկաթի, կալիումի, նատրիումի նույնիսկ մեկ հինգերորդ մասը: Պարզվել է, որ դրանցում կալցիումի չափաբաժինը 3% է, ցինկինը` 7, երկաթինը` 6 %:
Ստացվում է, որ, եթե երեխային կերակրել միայն այդ կերերով, նրա մոտ կարող է սկսվել վիտամինի պակաս և ի հայտ գալ զարգացման շեղումներ:




Լրահոս