ֆուտբոլի մրցավարը նետվել է բնակարանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մակեդոնիայում ֆուտբոլի հեռանկարային մրցավար Պետր Վելյանովսկին նետվել է 8-րդ հարկում գտնվող իր բնակարանից եւ ստացած վնասվածքներից մահացել: 29-ամյա մասնագետը եկող մրցաշրջանից ֆուտբոլային հանդիպումները պետք է վարեր արդեն “A” կարգի մրցավարի կարգավիճակով: Սակայն տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ նրա ու Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ տարաձայնություններ են առաջացած եղել վերջին ժամանակներս:Առայժմ պարզ չէ, թե ինքնասպանությունը որեւէ առնչություն ունի՞ ֆուտբոլային մաֆիայի հետ, որի դեմ վերջին տարիներին խիստ պայքար է տարվում հատկապես Բալկաններում եւ Արեւելյան Ասիայում:




Լրահոս