բանջարեղենը թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ, որը նշվում է ապրիլի 8-ին, բանջարեղենը բավական թանկացել է, իսկ որոշ դեպքերում՝ կրկնակի ։Այսպես, եթե դեռ մեկ շաբաթ առաջ կանաչ սոխի գինը տատանվում էր 170-180 դրամի սահմաններում, ապա այժմ այն կարելի է գնել 300-400 դրամով։Եթե նախատոնական ժամանակաշրջանում մեկ կապոց թարխունն արժեր 80 դրամ, ապա այժմ այն հասել է 150 դրամի, իսկ 1 կապ համեմի ու մաղադանոսի գինը 180-200 դրամից հասել է 250-280 դրամի:Այս տարի աննախադեպ աճել են ճաշատեսակների համար օգտագործվող կանաչեղենի (սիբեխ, ճնճղապաշար, սպանախ) գները: Մեկ կգ սիբեխի գինը շուկայում հասնում է մինչև 4500 դրամի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած այն թանկացել է մոտ 2000-2500 դրամով:Ի տարբերություն բանջարեղենի՝ խանութներում կայուն են ձվի և ձկան գները, սակայն շուկայում կարելի է գտնել մինչև 100 դրամ արժողությամբ ձու:




Լրահոս