Տիգրան Սարգսյանը բավական ժամանակ է՝ Հայաստանում է եւ ապրում է բուռն կյանքով․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզվում է, չի կարողանում լիարժեք հրաժեշտ տալ հայրենիքին ու ինտեգրվել ամերիկյան իրականությանը: Մեր տեղեկություններով, նա բավական ժամանակ է՝ Հայաստանում է: Եվ բուռն կյանքով է ապրում՝ մասնակցում է հարսանիքների, ծննդյան տոնակատարությունների: Մեզ տեղեկացրին, որ նա «Դոլմամա» ռեստորանային համալիրի սեփականատեր ժիրայրի որդու հարսանիքին է մասնակցել:

Մեկ այլ աղբյուր էլ պնդում է, որ նրան տեսել են ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոսի որդու հարսանիքին: Հարսանիքն աչքի է ընկել իր օրիգինալությամբ, պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում, որից հետո հարսանքավորներն իջել են վանքի ներքևի հարթավայրում վերջերս կառուցված մի շինություն, որտեղ հարսանեկան քեֆն է նախատեսված եղել: Ի դեպ, խոսակցություններ կան, որ այդ տարածքը հենց հյուպատոսին է պատկանում ու կառուցվել է հենց որդու հարսանիքի նպատակով: Նորապսակները Սաղմոսավանքից մինչև խնջույքի վայր իջել են ավանակներով լծված սայլով, որի հետևից մետաղյա տարաներով շղթա է կապված եղել՝ զնգզնգոցով նորապսակների գալուստն ազդարարող:

Էլեկտրաէներգիան խնջույքի թեժ պահին, երբ քեֆները լավ-լավ է եղել, անջատվել է՝ հոսանքալարերը չեն դիմացել ծանրաբեռնվածությանը: Անմիջապես մի մեծ տրանսֆորմատոր են բերել՝ որպես հոսանքի այլընտրանքային աղբյուր, սակայն մի կարճ ժամանակ աշխատելուց հետո՝ գիշերվա ժամը 3-ի կողմերը, սա էլ է «հրաժարվել» հոսանք մատակարարելուց, ու հարսանքավորներն ստիպված են եղել ավարտել խնջույքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս