Ավետ Պողոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 6-ին թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային Կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ավետ Պողոսյանը հանդիպել է դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդներ Անդրեա Մոկանուին`Ռումինիա եւ Դիանե Տեցինիին` Կանադա: Հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական զարգացումներին առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում Ավետ Պողոսյանը դիտորդներին տեղեկացրել է ընտրացուցակներում առկա մեծ թվով անճշտությունների մասին, մասնավորապես, այն մասին, որ կոնկրետ թիվ 6 ընտրատարածքին առնչվող ընտրացուցակները ավելացվել են 4000 ընտրողով, եւ որ  ընտրացուցակներում ընդգրկվել են գոյություն չունեցող հասցեներ:Ավետ Պողոսյանը նաեւ տեղեկացրել է դիտորդներին, որ Հայ ազգային Կոնգրեսի կողմից առաջադրված թեկնածուները խնդիրներ են ունենում նախընտրական շտաբների համար տարածքներ վարձելու հարցում, մասնավորապես, տարածքների տերերը ենթարկվելով ինչ-ինչ ճնշումների` վերջին պահին հետ են կանգնում նախնական պայմանավորվածություններից, եւ հրաժարվում են տարածք տրամադրել ընդդիմությանը:Պատգամավորի թեկնածուն առաջարկել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին քվեարկության օրը տարբեր տեղամասերով շրջելու փոխարեն, մեկական դիտորդներ թողնել մեկ տեղամասում, ովքեր այնտեղ կգտնվեն տեղամասի բացման պահից սկսված մինչեւ ձայների հաշվարկի ավարտը: 




Լրահոս