Մաքուր ջուրը դատարանում կբողոքարկի ՏՄՊՊՀ–ի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՄԳԱ Վոթըր” ընկերությունը, որը հայտնի է իր “Մաքուր ջուր” ապրանքանիշով, մտադիր է բողոքարկել և դատարան և վիճարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, որով “ՄԳԱ Վոթըր” ընկերության նկատմամբ 5 մլն դրամ տուգանք էր սահմանվել։ ՄԳԱ Վոթըրե ընկերությունը մտադիր է դիմել դատարան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու հայցովե,- ըստ ընկերության տարածած հաղորդագրության, ասել է “ՄԳԱ Վոթըր”-ի փոխտնօրեն Հակոբ Մաթոսյան։
Հիշեցնենք, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հետամուտ լինելով խմելու ջրի արտադրությամբ զբաղվող “Էվրի դեյ” ընկերության բողոքին, որը շուկայում ներկայացված է ,Բյուրեղե և ,Ջուր–Ջուրե ապրանքանիշներով, վարչական վարույթ էր հարուցել ,”ՄԳԱ Վոթըր” ընկերության նկատմամբ և 2012-ի մարտի 30-ին կայացած նիստում, ամփոփելով վարույթի արդյունքները, հայտարարել էր “ՄԳԱ Վոթըր” ընկերության “անբարեխիղճ” մրցակցության, վերջինիս նկատմամբ առավելագույն պատժամիջոց սահմանելու, ինչպես նաև հնգօրյա ժամկետում խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականի մասին:Հանձնաժողովը հայտարարել էր նաև, որ ընկերությունը շշալցնում է ոչ թե Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրի, այլ Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակի ջուրը:”ՄԳԱ Վոթըր”-ը նաև տեղեկացնում է, որ այս հարցով դիմել է Ստանդարտների Ազգային ինստիտուտ, որից ստացել է պաշտոնական պատասխան առ այն, որ Հայաստանում գործող և ոչ մի օրենքում չկա ,բնական աղբյուրի խմելու ջուրե հասկացության կոնկրետ ամրագրում:”Հետևաբար նման պարագայում հանձնաժողովի կողմից այս բառակապակցության վիճարկումը չունի հիմքեր, այլ միայն հիմնված է անդամների տրամաբանության վրա: Հանձնաժողովը, “ՄԳԱ Վոթըր”ընկերության մասին իր ձևակերպումներում գործածել էր “ստվերային դաշտում աշխատող”, “պետությանը խոշոր չափի վնաս հասցնող”, “սպառողների իրավունքները ոտնահարող” և այլ արտահայտություններ, որոնք, ընկերության ղեկավարության հավաստմամբ անհիմն են”,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։ Ունենալով ոչ բավարար տեղեկատվություն ջրի մաքրման և շշալցման տեխնոլոգիական գործընթացի մասին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետները եկել են անհիմն եզրահանգման` ենթադրելով, որ “ՄԳԱ Վոթըր” ընկերության գործունեության տնտեսության մի մասը ստվերում է: Այսպիսով, նրանք ոչ միայն հանրության աչքերում վարկաբեկում են ընկերությանը, այլև կասկածի տակ են դնում հարկային մարմինների աշխատանքը, որոնք պարբերաբար ստուգումներ են անցկացրել ընկերությունում և նման խախտումներ չեն հայտնաբերել”,- “ՄԳԱ Վոթըր” ընկերության փոխտնօրենը։
“Նման պահվածքով հենց իրենք են խոշոր չափի վնաս հասցնում պետությանը. պահելով մրցակից ընկերության կողմը, կատարում են իրենց գործառույթին հակառակ գործառույթ` ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ, նպաստելով տնտեսական դաշտում մենաշնորհային դիրքի առաջացմանը: Եվ վերջապես, լինելով պետական հանձնաժողով, այս կառույցը շահագրգիռ չէ պետության միջազգային վարկանիշի և ներդրումային ֆոնի պահպանման գործում”,-նշվում է հաղորդագրությունում և հիշեցվում, որ “ՄԳԱ Վոթըր” ընկերությունը ստեղծված է արտասահմանյան ներդրումների շնորհիվ:




Լրահոս