ՏՐԱԿՏՈՐՈՎ` ԴԵՊԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՍԻՐՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նա 300 տրակտոր է գնել ու հիմա պատրաստվում է նվիրաբերել ՀՀ մարզերին: ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչու են նախընտրական այս շրջանում ընտրակաշառք բաժանում, ասաց, որ նման ծրագիր իրենք վաղուց են ունեցել, եւ իրենց կուսակցության ծրագրում դրա մասին գրված է: «Եւ հետո, այդ ամենը մինչեւ պաշտոնական քարոզարշավն ենք անում, որպեսզի ընտրակաշառք չդիտվի»,-հավելեց նա: Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամ, Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանը վարչական դատարան հայց է ներկայացրել` ԿԸՀ-ի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ` հիմնավորելով, թե ԲՀԿ-ն կուսակցություն չէ, այլ բարեգործական կազմակերպություն:




Լրահոս