ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգված է Կարեն Պետրոսյանի մահվան փաստով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարության կողմից հաղորդագրություն է տարածվել:

Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ ԱՄՆ արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ մտահոգված է տեղի ունեցածի առնչությամբ: Հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Կարեն Պետրոսյանի մահվան՝ ոչ բնական ճանապարհով լինելու առնչությամբ:

ԱՄՆ արտաքին գերատեսչությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել միջադեպը խորը և անաչառ քննություն անցկացնել տեղի ունեցածի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անցել էր սահանը և գերեվարել: Մեկ օր անց ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծամահ» է եղել «սուր սրտանոթային անբավարարությունից»:




Լրահոս