Ս. Օհանյանը և մի շարք պաշտոնյաներ այցելել են սահմանամերձ զորամաս (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի N զորամասում նշում են զորամասի հիմնադրման 14-րդ տարին:

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ արարողությանը ներկա է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ Ժառանգության ղեկավար Ռուբեն Հակոբյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատամյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Սեյրան Օհանյանը ողջունեց զինվորներին և պարգևներ հանձնեց սպաներին և զինծառայողներին: Այժմ Գալուստ Սահակյանը և Սեյրան Օհանյանը զորամասի ակումբում զրուցում են զինվորների ծնողների հետ, պատասխանում նրանց հարցերին:

Լուսանկարները՝ Armlur.am

N

N2

N3




Լրահոս