
Դորտմունդի «Բորուսիայի» ձախ պաշտպան Մարսել Շմելցերը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը:
Նա վնասվածք է ստացել Մյունխենի «Բավարիա»-ի դեմ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում, և ապաքինման համար անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթ։
Հիշեցնենք, որ Սուպերգավաթի խաղում դորտմունդյան թիմն առավելության էր հասել մյունխեցիների նկատմամբ՝ 2:0 հաշվով: