![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/biatlon.jpg)
Ավարտվել են Ռուսաստանում ընթացող «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումները:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փոխանցմամբ, Հայաստանը զբաղեցրել է երկրորդ պատվավոր տեղը: Հիշեցնենք, որ այժմ Տավուշի մարզի N զորամասում են գտնվում ՀՀ մի շարք պաշտոնյաներ:
Հայտնենք, որ մասնակիցների թվում էին Հայաստանի, Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմեր: