«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտավոր է ավելի լավ ելույթ ունենալ այս մրցաշրջանում. Ռունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին իր կանխատեսումներով է կիսվել առաջիկայում մեկնարկելիք ֆուտբոլի Անգլիայի առաջնության վերաբերյալ: Ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ իրենց թիմը չի կրկնի նախորդ մրցաշրջանի սխալները (նախորդ մրցաշրջանում 7-րդ տեղն էին զբաղեցրել) և այս տարի ավելի լավ կխաղա:

Հիշեցնենք , որ անգլիական ակումբը սեփական հարկի տակ այսօր կընդունի «Սուոնսիին»:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքի հետ զրույցում Ռունին նշել է. «Այս տարի մենք պարզապես պարտավոր ենք ավելի լավ խաղ ցուցադրել. դրա համար ինտեսիվ մարզումներ ենք անցկացրել: Ես համոզված եմ, որ այդ մարզումներն իրենց ցանկալի արդյունքը տալու են: Մեր ակումբն արժանի է տիտղոս նվաճելուն, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք այս մրցաշրջանում»:




Լրահոս