Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մազրիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ գոհ է կիսապաշտպան Մարկո Ռոյսի խաղից Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի «Շտուտգարտեր Կիկերս»-ի դեմ խաղում:
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել ոտքի վնասվածքից հետո, որը ստացել էր հունիսին՝ Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ:
Հիշեցնենք նաև, որ այդ վնասվածքի պատճառով Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը բաց էր թողել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
«Ես շատ գոհ եմ Մարկոյից: Այն փաստը, որ նա չկարողացավ ցուցադրել իր փայլուն վարպետությունը, ինձ համար խնդիր չէ: Մարկոն ամբողջովին պատրաստ է. նա, երկու շաբաթ է, ինչ մարզվում է գտնվում է լավ մարզավիճակում: Տեսնենք, թե ինչպես տեղի կունենա նրա վերադարձը, բայց մենք չենք պատրաստվում ռիսկի դիմել», – Կլոպի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: