Յուրգեն Կլոպ․ Մեզ պետք է նոր կիսապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը ունենալ նոր կիսապաշտպան։

«Այո, ես ասել էի, որ մեզ պետք չէ համալրում միջին գծում, բայց ճիշտ եք՝ ես սխալվում էի։ Հիմա մեզ պետք է նոր կիսապաշտպան, մենք աշխատում ենք տրանսֆերային շուկայում եւ փնտրում արժանի թեկնածուի։ Պետք է ճիշտ աշխատանք կատարել, որպեսզի մինչեւ օգոստոսի 31-ը ճիշտ ընտրություն կատարենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky-ը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին երեք տուրերում «Լիվերպուլը» վաստակել է ընդամենը 2 միավոր եւ 16-րդն է։




Լրահոս