«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ հարձակվող Դիեգո Կոստան կարող էր իրենց ակումբ տեղափոխվել դեռևս 8 տարի առաջ, երբ 25-ամյա ֆուտբոլիստը դեռ նոր էր սկսում իր պրոֆեսիոնալ կարիերան:
Նշենք, որ այս մրցաշրջանում անգլիացիները ձեռք բերեցին Կոստային Մադրիդի «Ատլետիկո»-ից:
«Ճիշտն ասած, երբ Դիեգոն խաղում էր Պորտուգալիայում, ես դիտում էի նրան: Հիմա պարզ է, որ ես, ինչպես և շատերը, այդ ժամանակ կույր էինք:
Նա կարող է դառնալ անգլիական պրեմիեր լիգայի աստղը: կոստան մնում է փոքրիկ գյուղից մի տղա, դեռևս այդ նույն տղան է և իրեն հենց այդպես է պահում` միամիտ, համեստ, պարզ», – մեջբերում է Մոուրինյուի խոսքերը Sky Sports-ը: