Վանիկ Մանուկյանի գործը կապ չունի Նոր Նորքում հայտնաբերված զինանոցի հետ. ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զենքի և ռազմամթերքի հափշտակության վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով տեղեկություններ չեն ստացվել, որ մեղադրյալ Վանիկ Մանուկյանը որևէ առնչություն ունի Երևանի Նոր Նորք վարչական տարածքում 2012թ. փետրվարին հայտնաբերված խոշոր չափերով զենքերի հետ: Այս մասին armlur.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից:
Նշենք, որ այսօրվա Հայկական ժամանակը՝ հղում անելով ՀՔԾ-ին մոտ կանգնած աղբյուրներին, հաղորդել էր, որ փետրվարին Նոր Նորքում հայտնաբերված զենքի խոշոր խմբաքանակը կարող է կապ ունենալ Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի հետ: Հիշեցնենք, որ զինանոցն, ըստ իրավապահների, պատկանել է դաշնակցական Արշավիր Կարապետյանին, և վարկածի օգտին, որ դա ոստիկանության զորքերից հափշտակված զենք է եղել, խոսում է այն փաստը, որ Վանիկ Մանուկյանը կալանավորվել էր Նորքի զինանոցի բացահայտումից չորս օր անց: “Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը այս գործը համարում է քաղաքական, որովհետև կասկածներ ունի, թե ոստիկանության զորքերից հափշտակված զենքը պետք է օգտագործվեր քաղաքական նպատակներով: Շշուկներ կան, ի դեպ, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տնից օրերս կատարված գողությունը ոչ թե գողություն է, այլ, ըստ էության, ոչ պաշտոնական խուզարկություն: Թե որքանով են իրական այս շշուկները, առայժմ դժվար է ասել՞, – գրել էր ՀԺ-ն:ՀՔԾ-ից հայտնեցին նաև, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Վանիկ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործով չի հարցաքննվել:
 




Լրահոս