armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Շիրակի մարզի Ալվար համայնքում պետք է կայանար գյուղապետի արտահերթ ընտրություն:
Հիշեցնենք, որ Ալվարում գյուղապետի պաշտոնը թափուր է մնացել նախկին գյուղապետ Արտավազդ Մկրտչյանի մահվան հետևանքով:
Այսօր առավոտյան ժամը 8-ից ընտրությունները մեկնարկել են:
Գյուղապետի պաշտոնին հավակնում են ինքնաառաջադրված երկու հանրապետականներ՝ Ալվարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վոլոդյա Սուքիասյանը և ոչ մի տեղ չաշխատող Սամվել Նանայանը:
Իսկ ավելի վաղ ընտրություններին գրանցված երրորդ թեկնածուն՝ հանրապետական, ոչ մի տեղ չաշխատող Աշոտ Մկրտչյանը սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել: