Օգոստոսի 17-ին Շիրակի մարզի Ալվար համայնքում անցկացվելու են գյուղապետի արտահերթ ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երեքն էին, սակայն armlur.am-ը տեղեկացավ, որ նրանցից մեկը՝ հանրապետական Աշոտ Մկրտչյանը, ինքնաբացարկ է հայտնել:
Այժմ թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ ներկայացուցիչ, ինքնաառաջադրված, ոչ մի տեղ չաշխատող Սամվել Նանայանը, և կրկին ՀՀԿ-ից, ինքնաառաջադրված, Ալվարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վոլոդյա Սուքիասյանը:
Նշենք, որ Ալվարում գյուղապետի պաշտոնը թափուր է մնացել նախկին գյուղապետ Արտավազդ Մկրտչյանի մահվան պատճառով:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, Մկրտչյանն իր տանը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել էր կնոջն ու հարսին: Նույն օրը Արտավազդ Մկրտչյանի վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան ժամը 10.31-ի սահմաններում Ամասիա-Ալվար ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: Պատահարի հետևանքով Մկրտչյանը, բռնկված հրդեհից ստացած այրվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրան հնարավոր չէր եղել փրկել: