«Նաիրիտ»-ի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ այսօր՝ օգոստոսի 17-ին, պայթյունի ձայն է լսվել: Ժամը 14.12-ին տեղեկություն է ստացվել, որ «Նաիրիտ»-ի մոտակայքում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել և պայթյունի ձայն լսվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց 3-րդ նրբանցքի՝ Հ.Ա.-ին պատկանող տարածքում հրդեհի երկու օջախ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրշեջներին հաջոցվել է արագորեն մեկուսացնել և մարել կրակը:

Առաջին օջախում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով, իսկ երկրոդ օջախում այրվել է խոտածածկ տարածք` 400 ք.մ. մակերեսով:




Լրահոս