Ավտովթար` Ծաղկաձորում. քննիչը թույլ է տվել թաքցնել ավտոմեքենայի գոլդ համարանիշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես armlur. am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:00-ի սահմաններում Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի Ծաղկաձորի օղակաձև խաչմերուկում դեպի Հրազդան ընթանալիս ,Վոլվոե մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարե շինության պատին:Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Հրազդան բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Սունդուկյան փողոցի 90 շենքի բնակիչ, 28-ամյա Արման Խաչատրյանը, Երևանի Նար Դոսի 3-րդ նրբանցք 120 շենքի բնակիչ 19-ամյա Լևոն Հարությունյանը, Արաբկիրի 43 շենքի բնակիչ 19-ամյա Վահե Նահապետյանը և Ավետ Ավետիսյան փողոցի 66 շենքի բնակիչ Անդրանիկ Գևորգյանը: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները:Ծաղկաձորում ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարի վայր ժամանած ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի քննիչ Համլետ Աբրահամյանը համարանիշն առգրավվելու փոխարեն, դաբրո է տվել, որ ավտոմեքենայի վրայից հանեն համարանիշները:Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ համարանիշները եղել են` 10 ՈՏ 100:
Ծաղկաձորցիները կատակել են. “Միգուցե տեսնելով 10 ՈՏ 100 թվերը` քննիչը վախեցե՞լ է արձանագրել համարանիշը”: Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի ինքնությունը:




Լրահոս