Բորժոմիում վթարի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 16-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում Բորժոմի մարզի Չիթախեվի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 16 TB 666 պետհամարանիշով ավտոմեքենան և տրեյլերը:

ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ ՀՀ քաղաքացի Հ. Չ.-ը և Ռ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բորժոմի քաղաքի ԲԿ:

Բժիշկները Հ. Չ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Մ.-ինը` բավարար:




Լրահոս