Ի՞նչ էր ուղարկել Օբաման Իրանին Էրդողանի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մի շարք արևմտյան լրատվամիջոցների հայտնի է դարձել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Իրանին ուղարկված գաղտնի նամակի բովանդակությունը, որն Իսլամական Հանրապետության Այաթոլա Ալի Համենեիին էր փոխանցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Իրան այցի ընթացքում: Նամակում նշվել է, որ ԱՄՆ-ը դեմ չէ Իրանի կողմից խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի ստեղծմանը, եթե այն ռազմական տարրեր չի պարունակում: The Washington Post-ի ՝ համաձայն` այս հարցը կքննարկվի ապրիլի 13-14-ին կայանալիք Իրանի ու միջնորդ վեցյակի միջև բանակցությունների ընթացքում:




Լրահոս