ՕԵԿ-ն Ազատության հրապարակում անցկացրեց հանրահավաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Օրինաց երկիր” կուսակցությունն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց և չնայած ելույթները կարճ էին, ասելիքը հստակ էր՝ առաջիկա ԱԺ ընտրություններին ՕԵԿ-ը հաղթելու է:Իր ելույթում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ,այսօր մենք պետք է մեր երկիրը դարձնենք օրենքի երկիր և մեր որդեգրած կուրսը հստակ էե։ Արթուր Բաղդասարյանը՝ հիշեցրեց, որ իրենց սատարում են 170.000 կուսակիցները: “Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ ՕԵԿ-ը լույսի պես մաքուր է: Մենք չենք մասնակցել ոչ արյան, որ թալանի, ոչ կողոպուտի: Ես չեմ ասում այլոց մասին”,- ասաց նա։ՕԵԿ առաջնորդը նաև նշեց, որ ի տարբերություն իրենց, ովքեր ընտրել են քաղաքական հանդուրժողականության ուղին, քաղաքական շատ ուժեր քննադատության ճանապարհն են բռնել:”Այսօր բազմաթիվ չարախոսներ, թուլակամներ, ահաբեկված լինելով Օրինաց երկիր կուսակցությունից փորձում են փնովելով առաջ գնալ”,- ասաց նա:Արթուր Բաղդասարյանը նաև խոսեց նախընտրական ծրագրից, որը, ըստ նրա, կլինի “հազար ու մի վերքի դարման”: Այնուհետև նա անդրադարձավ փողի ուժով քվեներ գնելու փաստին: “Ցավոք շատ է խոսվում փողի ուժի քվե գնելու մասին, ինչը ժողովրդի սոցիալական վիճակն էլ ավելի է վատացնելու: Մարդիկ պետք է հասկանան, որ փողով գնված քվեն կորած քվե է”,- ասաց նա և հավատացրեց, որ ՕԵԿ-ն այդ ճանապարհով չի գնա:Կուսակցության նախագահը նաև հիշեցրեց արդեն կատարված աշխատանքների, ժողովրդին վերադարձրած ավանդների, որը շարունակածն է լինելու, կրթական բարեփոխումներից, ըստ որի, գիտելիք ունեցող ուսանողները և սոցիալական անապահով ընտանիքնները անվճար ուսում ստանալու իրավունք ունեն և այլն:
Վերջում ավելացրեց. “Մենք հաղթելու ենք, որովհետև մենք ազնիվ ենք, մենք հաղթելու ենք, որովհետև մենք ուզում ենք մեր երկիրն առաջ տանեl”:




Լրահոս