Շաքարը նպաստում է ծերացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոլանդիայում Լեյդենյան համալսարանի գիտնականները հայտարարել են, որ շաքարը նմաստում է ծերացմանը: Նրանք հետազոտության ընթացքում չափել են 30-50 տարեկան 600 կանանց արյան մեջ պարունակվող շաքարի մակարդակը: Այնուհետև ցույց են տվել այդ կանանց լուսանկարները 60 անհայտ փորձագետների և պարզել են, որ շաքարի ավելի բարձր տոկոս ունեցող կանայք ավելի տարիքով են երևում, քան նրանք, որոնց արյան մեջ շաքարի պարունակությունը համեմատաբար ցածր է: Մեկ լիտր արյան մեջ մեկ միլիմետր շաքարի ավելացումը մարդու արտաքինը ծերացնում է հինգ ամսով, հետազոտվողներից ամենից տարեց արտաքին են ունեցել շաքարախտով հիվանդները, քանի որ այդ հիվանդության հետևանքով նրանց արյան մեջ մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակվել:Փորձագետները գտնում են, որ շաքարով հարուստ սննդի օգտագործումը վնաս է դեմքի մաշկի համար:




Լրահոս