Ջուլիան Ասանժը կլքի Էկվադորի դեսպանատունն առողջական խնդիրների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը «շուտով» լքելու իր մտադրության մասին: Երկու տարի է, ինչ նա այնտեղ է:

Երկուշաբթի մամլո ասուլիսում Ասանժը չի պարզաբանել, թե հատկապես երբ դա տեղի կունենա: Wikileaks-ի հիմնադիրն ասել է, որ այդ որոշումը կապված է բրիտանական մամուլում հիշատակված պատճառների հետ: Մի քանի լրատվամիջոց Ասանժի մտադրությունը կապել են նրա առողջական խնդիրների հետ:

Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոյի խոսքով, Էկվադորը կշարունակի «պաշտպանություն տրամադրել» Ասանժին, հայտնում է BBC-ին:




Լրահոս