Ջավախահայությունը կոչ է անում օգնել Լևոն Հայրապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանի ջավախահայերի համայնքը» բաց նամակով դիմել է որոշ միջազգային կառույցների՝ Լևոն Հայրապետյանի գործում միջամտելու պահանջով:

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» խումբը հրապարակել է նամակը.

Կարմիր խաչի միջազգային կոմիտե,

Առողջապահության միջազգային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակին,

«Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությանը.

«Բաց նամակ- միջնորդություն

Մոսկվայի Բասմանի դատարանը հուլիսի 16-ին լիազորել է Լևոն Հայրապետյանի ձերբակալումը մինչ սեպտեմբերի 15-ը, ով մեղադրվում է փողերի լվացման մեջ, որոնք ձեռք են բերվել հանցագործ ճանապարհով: Դրա հետ մեկտեղ, արդեն 9 տարուց ավելի է ինչ Լևոն Հայրապետյանը տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում՝ և քաղցկեղով: Վերջինս մտնում է 2011թ. ընդունված այն հիվանդություններից է, որոնց դեպքում կալանքն անընդունելի է:

Լևոն Հայրապետյանը տառապում է քաղցկեղով, նրա մոտ անոթների լայնացում է, նա տարել է չորս վիրահատություն և իննը անգամ ստացիոնար բուժում է ստացել միայն Ռուսաստանում: Նա տարել է սրտի կաթված և ինսուլտ, շաքարային դիաբետ, անցել է ստենդավորում: Դատարանի խնդրանքով հարցաքննված Լևոն Հայրապետյանի բժիշկը հաստատել է, որ համապատասխան խնամքի և սիստեմատիկ բուժման բացակայության դեպքում Լևոն Հայրապետյանին, ամենայն հավանականությամբ, սպասում է ճակատագրական վերջաբան:

Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, ով հիմա գտնվում է «Մատրոսկայա տիշինա» բանտում, շարունակում է վատանալ: Մենք դիմում ենք ձեզ՝ խնդրելով խառնվել իրավիճակին և միջազգային կոնվենցիայի շնորհիվ, հիմնականում ելնելով Մարդու իրավունքների միջազգային դեկլարացիայի պահանջներից, անհրաժեշտ միջողցառումների շնորհիվ հասնել խափանման միջոցի փոփոխության և Լևոն Հայրապետյանի կյանքի պահպանմանը:

Հարգանքներով`

«Ռուսաստանի Ջավախահայերի համայնք» ՀԿ»




Լրահոս