Կնոջը խեղդամահ արած արմավիրցին օրեր առաջ էր ազատ արձակվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում օրեր առաջ դաժան սպանություն է տեղի ունեցել:

Չարենցի փողոցի 5-րդ շենքի բնակիչ Մանյակին քույրը չէր կարողանում գտնել, և ոստիկանությունը, այցելելով նշված բնակարան, կնոջը գտավ խեղդամահ արված վիճակում:

Տունն ամբողջությամբ ավիրված ու տակնուվրա արված էր:

Այդ օրը հարևաններն ասել էին, որ նրան ինչ-որ տղամարդ էր փնտրում: Ժամեր անց պարզ է դարձել, որ հենց նույն երիտասարդն էլ եղել է մարդասպանը:

Վերջինս Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 31-ամյա Արմանն Ասատրյանն է, ով խոստովանել է, որ կնոջը խեղդամահ է արել այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է իրեն գումար տալ:

Armlur.am-ի հետ զրույցում Մայսիսյանի գուղապետ Եսայի Մովսիսյանը տեղեկացրեց, որ դեպքից ընդհամենը տասը օր առաջ էր Ա. Ասատրյանն ազատ արձակվել:

Գյուղապետի փոխանցմամբ` նախորդ անգամ մարդասպանը դատապարտվել էր գողության մեղադրանքով:

«Ամուսնացած է ու երկու անչափահաս երեխա ունի: Նոր էր դուրս եկել բանտից, ու հիմա էլ էսպիսի պատմություն…. էրեխեքին ու ողջ ընտանիքին հայրն է խնամում ու պահում: Ապրուստի ուրիշ միջոց չունեն»,- նկարագրեց համայնքապետ Եսայի Մովսիսյանը` հավելելով, որ նախկինում Ասատրյանը ոչ մի տեղ չէր աշխատում և մշտապես անօրինական իրավիճակների մեջ էր ընկնում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Armlur.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, այն է` սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով:

Արման Ասատրյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս