
Եգիպտոսում անհայտ անձինք պայթեցրել են գազատար խողովակաշարը, որի միջոցով կապույտ վառելիքը Եգիպտոսից մատակարարվում է Իսրայել եւ Հորդանան: Պայթյունը տեղի է ունեցել Արիշ քաղաքի մոտակայքում, Սինայի թերակղզուց հյուսիս ընկած տարածքում: Ականատեսների խոսքերով՝ դիմակավոր մարդիկ տեղադրել են պայթուցիկ սարքը գազատարի տակ եւ հեռացել: Նշենք, որ սա արդեն գազի պայթեցման 14- րդ դեպքն է սկսած տարեսկզբից: Վերջին դիվերսիայից հետո այն դեռ մի քանի շաբաթ չէր աշխատում: