
Թայվանի ափերին 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է “Միր” հեռուստաընկերությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 5:43-ին կղզու գլխավոր բնակավայր Տայբեյից 47 կմ հեռավորության վրա, օջախը գրանցվել է 8 կմ խորությամբ: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել: