Նոր մանրամասներ հայ գործարարի ընտանիքի վրա հարձակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տուլսկի շրջանի բիզնեսմենի ընտանիքի վրա հարձակումը, ով սպանել էր հարձակվողներից 3-ին`պաշտպանելով կնոջը եւ 5 երեխաներին, հնարավոր է կապված լինի տղամարդու`  բարեկամներից մեկի հետ ունեցած տարաձայնությունների հետ: Հիշեցնենք, որ գործարարը հայ 52-ամյա Գագիկ Սարգսյանը, ով ներկայումս գտնվում է հիվանդանոցում: “Դեռ վաղ է ասել, թե որը կլինի հիմնական վարկածը, բայց ամեն դեպքում հարձակումը ունի իր պատճառները: Մենք կասկածում ենք, որ դեպքը տեղի է ունեցել բարեկամներից մեկի հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով”,- հայտնել են ոստիկանությունից:Ինչպես գրում է ՌԻԱ նովոստին  շատ հնարավոր է, որ այդ բարեկամը հիմա Ռուսաստանում չի ապրում: Հարձակվողները եղել են վրացիներ եւ ռուսներ, որոնք ինչ-որ մեկի հրամանով Տուլսկի շրջան էին եկել Մոսկվայի արվարձաններից: Շրջանի իրավապահ մարմինների տվյալներով շաբաթ երեկոյան Բոգորոդիցկում 4 զինված գողեր ներխուժել են բնակարան, որտեղ բնակվում էին բիզնեսմենը, իր կինը, մեծ աղջիկը և 4 փոքր երեխաները, որոնցից ամենափոքրը մեկ տարեկան էր: Հանցագործները ծեծի էին ենթարկել ընտանիքի անդամներին, սակայն տղամարդուն հաջողվել է վերցնել խոհանոցային դանակն ու հարվածներ հասցնել հանցագործներից 3-ին, որոնք այդ հարվածների հետևանքով մահացել են: 4-րդ գողը հասցրել է փախչել: Տանտիրոջը տեղափոխել են հիվանդանոց, իսկ ընտանիքի մյուս անդամներին բժշկական օգնություն է ցուցաբերվել: Ավելի վաղ հարուցվել է քրեական գործ 2 եւ ավելի մարդկանց սպանության մեղադրանքով, ըստ որի բիզնեսմենին կդատապարտեն մինչև կյանքի վերջ ազատազրկմամբ:Բիզնեսմենի փաստաբանը դիմել է դատարան` ասելով, որ տղամարդը պաշտպանել է իր ընտանիքին և պետք է վերանայել դատարանի որոշումը, սակայն հավանական է, որ դիմումը կմերժվի դատարանի կողմից:




Լրահոս