«Յուվենտուս»-ը փորձում է գայթակղել բրազիլացի պաշտպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերի հերոսներից մեկը դարձել է Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Լուիզաուն: Սկզբում հայտնի դարձավ, որ «Յուվենտուս»-ը ֆուտբոլիստի հետ համաձայնության է հասել անձնական պայմանագրի շուրջ, որի ժամկետը նախատեսված էր 3 տարի:

Բայց, եթե Պորտուգալիայի չեմպիոնները ցանկանում են իրենց վետերանի համար ստանալ 4 մլն եվրո, ապա «Ծեր սինյորա»-ն ցանկանում էր նրան հրավիրել ազատ գործակալի կարգավիճակով:

«Բենֆիկա»-ի ղեկավարությունն այդ ինֆորմացիան հերքում էր, հայտարարելով, որ ոչ մի բանակցություն ակումբների միջև չկա, իսկ ֆուտբոլիստն ունի գործող 5 տարվա պայմանագիր: Իսկ ավելի ուշ լիսաբոնցիները սպառնում էին «Յուվե»-ի պահվածքի վերաբերյալ դիմել ՖԻՖԱ և նամակ էին ուղարկել Իտալիային՝ պահանջով դադարեցնել կապերը Լուիզաուի հետ:

33-ամյա պաշտպանը «Բենֆիկա»-ի հետ անցկացրած 11 մրցաշրջանի ընթացքում 3 չեմպիոնական տիտղոս և Պորտուգալիայի 2 գավաթ է նվաճել, իսկ ավելի վաղ հայտարարել կարիերան Լիսսաբոնում ավարտելու մասին:




Լրահոս