մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքիայի Անթալիա քաղաքում ապրիլի 9-ին կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են երեք ծանրորդներ:Ապրիլի 11-ին 69 կգ քաշային կարգում հանդես կգան Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը: Այս քաշային կարգում հաղթողի գլխավոր հավակնորդներն են ռուսաստանցի Օլեգ Չենը եւ ֆրանսիացի Վենսելա Դաբայան: Ապրիլի 15-ին գերծանր քաշային կարգում (+105 կգ) մրցահարթակ դուրս կգա Հայկ Հակոբյանը: Ֆավորիտներն են ռուսաստանցիներ Անդրեյ Կոզլովն ու Ռուսլան Ալբեգովը, հունգարացի Պետեր Նագին եւ վրացի Իրակլի Թուրմանիձեն:




Լրահոս