Սաակաշվիլին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրացական “Ասավալ-դասավալի” թերթին տված հարցազրույցի ժամանակ ընդդիմադիր “Լեյբորիստական” կուսակցության քաղաքական քարտուղար Գեորգի Գուգավան բացահայտել է Ռուսաստանի հետ նոր պատերազմ սկսելու Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պլանները.”Իշխանական ղեկին գտնվող բանդան պատրաստ է շարունակել 2008 թվականի սադրանքը, ինչը հանգեցրեց մեր հողերի կորստյանն ու հարյուրավոր մարդկանց սպանությանը: Ուշադրություն դարձրեք վերահսկվող հեռուստաընկերությունների կողմից ռազմաշունչ հռետորիկայի ուժեղացմանը, ռեզերվի եւ նոր ռազմական տեխնիկայի գովազդին: Սաակաշվիլին պատրաստվում է պատերազմի:Սաակաշվիլին մտադիր է սադրանք կազմակերպել, որում կներգրավվի ռուսական բանակը: Սաակաշվիլին ինքը կուտակած միլիարդներով ու վտարված նախագահի կարգավիճակով կլքի Վրաստանը: Նա կարծում է, թե դա կհանգեցնի իր հանցագործությունների ներմանը”:Վրաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այդ մեղադրանքները:




Լրահոս