Թուրքիայի սահմանի մոտ բախումները վերսկսվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքական սահմանի մոտ գտնվող սիրիական Իդլիբ քաղաքում այսօր լուսադեմին բախումները վերսկսվել են: Զորքերի շարժն ու կրակոցների ձայները լսելի են եղել Թուրքիայի տարածքից: Այդ պատճառով առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում սիրիացի փախստականների հոսքը դեպի Թուրքիա մեծացել է: Փախստականները սահմանը հատել են անգամ ականապատված հատվածներով:Սահմանի մոտակա փախստականների ճամբարներում նույնպես իրարանցում է սկսվել: Այստեղ տեղավորված փախստականները կոտրել են արգելապատնեշը և ընդունել սահմանը նոր  հատած փախստականներին, որոնց թվում նաև վիրավորներ են եղել: Ավելի վաղ պաշտոնական Դամասկոսը հայտարարել էր, որ չի կատարելու Քոֆի Անանի ներկայացրած 6 կետանոց պլանը և մինչև ապրիլի 10-ը զորքերին քաղաքներից չի քաշելու, մինչև ընդդիմությունը նույնպես կրակը դադարեցնելու մասին գրավոր երաշխիքներ տա: Ընդդիմությունը, սակայն, հրաժարվել էր որևէ երաշխիք տալ, ինչից հետո բախումները շարունակվում են հատկապես Թուրքիայի սահմանային շրջաններում:




Լրահոս