Ռուս կինն ամուսնուն դավաճանել էր ամուսնական առաջին գիշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում տղամարդը խանդի հողի վրա այրել է իր կնոջը՝ վրան սպիրտ լցնելով: Երիտասարդ կինը մինչ այդ խոստովանել էր ամուսնուն, որ առաջին ամուսնական գիշերը, երբ նա քնած է եղել, ինքը դավաճանել է նրան իր սիրեկանի հետ:

Նորապսակները հարսանյաց համեստ արարողութուն էին կազմակերպել, որից հետո նորալուկ ամուսինն անհետացել է: Քննության վարկածով, հարսնացուն որոշել է վրեժխնդիր լինել և գնացել է սիրեկանի մոտ: Տանը կինը խղճի խայթ է զգացել և ամեն բան խոստովանել ամուսնուն:

Կնոջը հիվանդանոց են տեղափոխել մարմնի 80 տոկոս այրվածքներով: Բժիշկները մի քանի ժամ պայքարել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել, տեղեկացնում է LifeNews-ը:




Լրահոս