Ջեկի Չանի որդուն ձերբակալել են թմրանյութեր պահելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի դերասան և մարտարվեստի վարպետ Ջեկի Չանի որդին թմրանյութերի հետ կապված հանցանք է կատարել: Ինչպես տեղեկացնում է South China Morning Post-ը, Ջեկի Չանի 31-ամյա որդին ձերբակալվել է Պեկինում:

Ջեյսի Չանը ձերբակալվել է իր 23-ամյա ընկերոջ՝ թայվանցի դերասան Կե Չժենդունի հետ: Նրանց մոտ հայտնաբերվել է թմրանյութ: Երիտասարդների ձերբակալման ճշգրիտ ժամկետը հայտնի չէ, սակայն երկու դերասաններն էլ սոցիալական ցանցերի իրենց էջերում ոչինչ չեն հրապարակել օգոստոսի 12-ից:

Լրատվամիջոցների տեղեկություններով, չի բացառվում, որ դերասանները քրեական պատասխանատվության ենթարկվեն:




Լրահոս