«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի մասին իր տպավորություններով: Նշենք, որ Ֆաբրեգասը կատալոնական «Բարսելոնա»-ից հունիսին է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
«Ֆաբրեգասի նման ֆուտբոլիստ դեռևս չենք ունեցել: Մենք ունեցել ենք ֆուտբոլիստներ, ովքեր խաղում էին դարպասից դարպաս: Մենք ունեցել ենք արագաշարժ ֆուտբոլիստներ: Ունեցել ենք նաև կայուն դիրքային ֆուտբոլիստներ: Սակայն այդպիսի ամբողջական և ունիվերսալ ֆուտբոլիստ մենք դեռ չենք ունեցել, և դա էականորեն ուժեղացրել է ակումբը», – մեջբերում է Մոուրինյոյի խոսքերոը «Չելսի»-ի պաշտոնական կայքը: