Լևոն Հայրապետյանի հարցով ՌԴ դեսպանը դեռևս չի արձագանքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի կողմից կազմակերպված երթի ժամանակ մասնակիցները Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարարի առնչությամբ նամակով դիմել էին Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին: Սակայն շտաբի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել:

«Սրա կարիքը երևի թե չլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն քար լռության չմատներ Հայրապետյանի հետ կատարվածը, կարծես ոչինչ էլ չի եղել: Սակայն հայ հասարակությունը լռելու իրավունք չունի, գոնե այն պատճառով, որ այդ մարդը ծանր հիվանդ է ու չի կարող գտնվել մեկուսարանի պայմաններում. վերջ ի վերջո դա անմարդկային է…

Պարոն Վոլինկինը պարտավոր է արձագանքել այդ նամակին, որպեսզի հետո՝ ինչպես վերջերս, ռուս-հայկական հարաբերությունների մեջ սեպ խրող ման չգա և այդ սեպը ման գա դեսպանության մոտակայքում, ոչ հայ հասարակության մեջ», – նշված է շտաբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայի դատարանը մերժել է Լևոն Հայրապետյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը և այն ուժի մեջ թողել մինչ սեպտեմբերի 15-ը:




Լրահոս