Ֆրանսիայի լողափում արգելվել է «սելֆի» անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հարավում գտնվող լողափերից մեկն արգելել է հանգստացողներին «սելֆի» անել, փոխանցում է The Mirror-ը: Այդպիսի պատժամիջոցների հիմք հանդիսացան բրիտանացի տուրիստները, ովքեր սոցիալական կայքերում մշտապես կիսվում էին իրենց սմարթֆոններով արված լուսանկարներով:

Լրատվամիջոցը հայտնում է, որ «սելֆին» մտնում է յուրաքանչյուր երրորդ հանգստացող բրիտանացու հինգ արարքների թվում: Ընդգծվում է, որ լողափում կան ցուցանակներ, որոնք զգուշացնում են «սելֆիի» արգելքի մասին: Արգելքը կշարունակվի դեռևս երկու շաբաթ:

Ընդունված որոշումը, իբր, պետք է օգնի նրանց, ովքեր հոգնել են հետևել այն ֆոտոխցիկներին, որոնք ուղղվում են դեպի իրենց դեմքն ու ոտքերը:

 

 




Լրահոս