ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնուրույն ափ չեն կարողացել հասնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին, ժամը 17:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում քաղաքացու մոտորանավակը խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները մոտ 8 կմ հեռավորությունից ափ են մոտեցրել երկու քաղաքացու և մոտորանավակը:

***

Հուլիսի 28-ին, ժամը 14:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը ջրում նկատել է ռետինե նավակներով քաղաքացիների, ովքեր չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ջրափրկարարները մոտ 1 կմ հեռավորությունից ափ են մոտեցրել չորս քաղաքացու և երկու ռետինե նավակ:




Լրահոս