Ռուսաստանում աշխատանքից հեռացնում են ծխողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի որոշ բնակիչներ արդեն զրկվել են աշխատանքից ծխելու պատճառով, սակայն գործատուների երեք քառորդը դեռ պատրաստ չեն հետեւել Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի համապատասխան կոչին եւ հեռացնել ծխող աշխատողներին: Ըստ հարցման՝ ծխողներին աշխատանքից պատրաստ է հեռացնել գործատուների 7%-ը, 74%-ը պատրաստ չեն նման քայլի դիմել, 13%-ը դժվարացել է պատասխանել, եւ միայն 6%-ն է հայտարարել, որ իրենց ընկերությունում ծխողներ ընդհանրապես չկան: Հիշեցնենք. Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է հակածխախոտային օրենք ընդունել եւ արգելել ծխելը հասարակական վայրերում: 




Լրահոս