2011-ին բանակում ամենաքիչ զոհերն են գրանցվել. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ԵՊՀ ուսանողների հետ կայացած հանդիպումը կարևորեց այնքանով, որքանով այն տեղի է ունենում նախընտրական շրջանում: “Ուզում եմ, որ այսօր քննարկում-բանավեճ լինի: Չեմ եկել քարոզչություն իրականացնելու, որովհետև վստահ եմ՝ ԵՊՀ ուսանողական և դասախոսական կազմը միշտ եղել է ՀՀԿ-ի կողքին”:Պատասխանելով հարցին՝ ինչի՞ն պետք է հավատանք և ի՞նչը պետք է փոխենք, Սերժ Սարգսյանն ասաց՝ առաջին հերթին պետք է հավատանք մեզ, ընտրություններին, բուհին, այն ամենին, ինչը որ լավ է: Նա նաև շեշտեց, որ նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ:Սերժ Սարգսյանը առաջիկա խորհրդարանական ընտրությունները գնահատեց որպես շատ կարևոր քայլ. “Մենք երբևէ այսպիսի շանս չենք ունեցել, պետք է ամեն ինչ անենք, որ ընտրություններն անցնեն ազատ և արդար”: Նախագահն ասաց, որ ինքը կարողանում է համատեղել երկրի և կուսակցության նախագահի պաշտոնը, և նշեց, որ տրամաբանականն այն է, որ քաղաքական գործիչը աշխատի կուսակցությունում: Ըստ նրա՝ իշխանությունը վայելք չէ: Ընտրություններում հաղթող ուժը պետք է կարողանա ճիշտ աշխատել: Ուսանողները նախագահին հարցեր ուղղեցին՝ կապված բանակի, արտագաղթի խնդիրների, ընտրական ցուցակներում առկա կեղծիքների հետ: Սերժ Սարգսյանը խոսելով բանակի մասին՝ ասաց, որ 2011-ին բանակում ամենաքիչ են զոհերն են գրանցվել, ուղղակի բանակի գործունեությունն այժմ շատ թափանցիկ է, և դրա հետևանքով հակառակ կարծիքն է ձևավորվել:Ինչ վերաբերում է արտագաղթին, նախագահը նշեց, որ մարդիկ նույն բանվորությունը անում են նաև այլ երկրներում՝ հարազատների և հարևանների աչքից հեռու, ինչպես նաև շատերը գնում են բանակից ազատվելու համար:Նախագահը նաև անդրադարձավ ընտրացուցակներին և ասաց, որ երկրից բացակայելը մարդկանց ընտրացուցակներից հանելու հիմք չէ: Ընդգրկել ցուցակներում դեռևս չի նշանակում նրանց մասնակից դարձնել ընտրություններին: Ընտրողների ցուցակը տեղադրել ենք նաև համացանցում, որպեսզի խուսափենք անճշտությունից և կեղծիքներից:




Լրահոս