Դավիթ Վարդանյանը՝ «Մանկական նոր ալիք»-ի 4-րդ հորիզոնականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am-ն արդեն հայտնել էր, «Մանկական նոր ալիք»-ում այս տարի Հայաստանը ներկայացնում էր 12-ամյա Դավիթ Վարդանյանը: Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Մրցութային երկու օրվա ընթացքում նա 110 հնարավորից 104 միավոր էր վաստակել:
Մրցույթում հաղթող է ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Բոյկոն, ով ամենաբարձր միավորներին է արժանացել:

Բացի մրցութային տեղերից՝ եղել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, որին էլ արժանացել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Մանեշինան:

Հիշեցնենք, որ «Մանկական նոր ալիք-2014» երաժշտական մրցույթն այս տարի անցկացվեց Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում: Ժյուրիի կազմում էին անվանի արտիստներ, իսկ այն ղեկավարում էր մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը:

Ներկայացնում ենք նաև մրցույթի 2-րդ օրվա համերգի տեսանյութն ամբողջությամբ (Դավիթ Վարդանյանի ելույթը՝ 21:10 րոպեից):




Լրահոս