Վ. Կարապետյանի ընտրական շտաբերն ընտրացուցակում խախտում են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի ընտրական շտաբերի ներկայացուցիչները ընտրացուցակներն ուսումնասիրելիս պարզել են, որ բնակարանից մեկում, որտեղ դեռ անցյալ տարի մեկ մարդու անուն էր գրանցված, այսօր գրանցված է 12 հոգի: “Չորս ընտրական շտաբ ունեմ, որոնք զբաղվում են ընտրացուցակների մաքրմամբ և պարզել են , որ բնակարան կա, որում մեկ մարդ էր անցյալ տարի գրանցված հիմա 12 մարդ է, ազգանունները տարբեր են, պետք է պարզենք, թե այդ մարդիկ ովքեր են”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց նա: Ընդդիմադիր թեկնածուն նշեց, որ այսօր այս հարցով դիմելու են համապատասխան մարմիններին. “Ինքնուրույն ենք պարզելու, եթե իշխանությունները չարձագանքեն”,-զգուշացրեց նա:




Լրահոս